Պրոտեին C
9000 դրամ
Նկարագիր
Պրոտեին С-ն հանդիսանում է արյան հակակոագուլյանտ (հակամակարդիչ) համակարգի գործոններից մեկը: Տվյալ սպիտակուցի սինթեզը տեղի է ունենում լյարդում և հանդիսանում է վիտամին К-կախյալ: Պրոտեին С-ն գտնվում է մշտական շրջանառության մեջ՝ արյան մեջ ոչ ակտիվ վիճակում: Արյան մեջ պրոտեին С-ի կոնցենտրացիայի կամ ակտիվության որոշումը կարևոր է տարբեր հիվանդությունների և պաթոլոգիական վիճակների ախտորոշման համար: Տվյալ ցուցանիշների նվազումը կարող է կապված լինել պրոտեին С-ի սինթեզի խախտման, նրա արագ սպառման կամ սպիտակուցի կառուցվածքի խախտման հետ: Պրոտեին С-ի սինթեզը կարող է նվազել բնածին անբավարարության, վիտամին К-ի պակասի, լյարդի պաթոլոգիաների, նրա սինթետիկ ֆունկցիայի խանգարման հետևանքով, նորածնային շրջանում և տարեցների մոտ: Պրոտեին С-ի ֆունկցիոնալ ակտիվության խանգարում կարող է դիտվել հակամակարդիչ դեղամիջոցների՝ հակակոագուլյանտների ընդունման ժամանակ: Պրոտեին C-ի կոնցենտրացիայի աճ կարող է դիտվել նաև հղիության ընթացքում, էստրոգենների վրա հիմնված հակաբեղմնավորիչներ ընդունելու և երիկամների հիվանդությունների դեպքում:
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
երակային արյուն (Na-citrate)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
9000 դրամ