Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ)
1000 դրամ
Ի՞նչ է էրիթրոցիտների նստեցման արագությունը
ԷՆԱ-ն (Էրիթրոցիտների նստեցման արագություն) ախտորոշիչ ցուցանիշ է, որի շնորհիվ բացահայտվում է արյան պլազմայի սպիտակուցային բաղադրամասերի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի և ծավալի փոխհարաբերությունը ախտաբանական տարբեր պրոցեսների ժամանակ։ Որոշվում է էրիթրոցիտների սյունակաձև ագրեգատներ կազմելու ունակությամբ։ Էրիթրոցիտների ագրեգացիայի աստիճանը կախված է նրանց թաղանթի լիցքից ու պլազմայի սպիտակուցային կազմից, և բարձրանում է սուր փուլի սպիտակուցների (բորբոքային պրոցեսների մարկերների) կոնցենտրացիայի ավելանալու դեպքում։
Հետազոտության մեթոդ
Ըստ Վեստերգրենի
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
Երակային արյուն (К3ЭДТА)
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Եթե թեստը անցկացվում է մինչև ժամը 14:00, ապա արդյունքը կարող եք ստանալ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ էլեկտրոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Միկրոսկոպիկ հաշվարկի դեպքում, պատասխանը տրամադրվում է հաջորդ օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1000 դրամ