Միզասեռական քսուքների մանրադիտակային հետազոտություն (Կ)
3000 դրամ
Նկարագիր
Քսուքի մանրադիտակային հետազոտությունը կանանց մոտ բորբոքային հիվանդությունների և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտման և ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել հեշտոցի, արգանդի վզիկի և միզուկի միկրոբիոցենոզի վիճակը: Միզասեռական արտազատուկի նմուշառումը կանանց մոտ կատարվում է արգանդի պարանոցից, հեշտոցից և միզուկից։ Հետազոտությունը տեղեկատվություն է տալիս կնոջ միզասեռական ուղիներում առկա բորբոքային պրոցեսների, բակտերիալ կազմի, ինֆեկցիաների, սնկերի մասին։
Հետազոտության մեթոդ
մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
միզասեռական քսուք
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• արտաքինից լվացված
• բացառել սեռական օրգանի ներքին լվացումը
• 3-4 օր բացառել մոմիկի ներհեշտոցային կիրառումը
• 3-4 օր բացառել ներհեշտոցային ՈՒՁՀ-ի իրականացումը
• դաշտանային ցիկլի ընթացքում չգտնվել, կամ ավարտից անցած լինի ոչ պակաս քան 3-4 օր
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 11։00 հանձնելու դեպքում, պատասխանը՝ հաջորդ օրը 14։00, 11։00-ից հետո՝ հաջորդ օրը 17։30։ Շաբաթ՝ մինչև 12։00, պատասխանը՝ երկուշաբթի 17։30
* Թեստը աշխատանքային օրերին միայն Քոչար 7/3 մասնաճյուղում մինչև 11։00 հանձնելու դեպքում, պատասխանը՝ նույն օրը 17։30
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ