Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

Կրեատինին+GFR

1500 դրամ

Նկարագիր

Կրեատինինը սպիտակուցային փոխանակության վերջնական արդյունքներից է: Ձևավորվում է կրեատինֆոսֆատային ռեակցիայի արդյունքում մկաններում և օրգանիզմից հեռացվում է երիկամներով, երիկամների աշխատանքից մեզի հետ։ Արյան մեջ կրեատինինի պարունակությունը կախված է սեռից, տարիքից, մկանային զանգվածից:


Տղամարդկանց մոտ կոնցենտրացիան նկատելիորեն ավելի բարձր է, քան կանանց մոտ. տարեցների մոտ կրեատինինի սինթեզը նվազում է։ Կրեատինինի մակարդակը արտացոլում է երիկամների ֆիլտրման վիճակը, նրա վատթարացման ժամանակ կրեատինինի մակարդակը բարձրանում է: Թույլ է տալիս դատել երիկամային անբավարարության աստիճանի մասին:
Այս թեստը նշանակվում է նաև հեմոդիալիզի պրոցեդուրայից առաջ և հետո, և թույլ է տալիս բժշկին տեսնել, թե որքանով է արդյունավետ եղել ընթացքը:


Անալիզի հաճախականությունը որոշվում է բժշկի կողմից՝ կախված հիվանդի առողջական վիճակից և բուժման անհատական ​​առանձնահատկություններից: Շիճուկում կրեատինինի մակարդակի հիման վրա հնարավոր է որոշել գլոմերուլային ֆիլտրման արագությունը (GFR), ինչը կարևոր է գլոմերուլոնեֆրիտի, երիկամային անբավարարության և երիկամների սկլերոտիկ փոփոխությունների ախտորոշման համար: Ինչպես նաև, գլոմերուլային ֆիլտրման արագությունը (GFR) երիկամների ֆունկցիոնալ վիճակի ամենաճշգրիտ մարկերներից մեկն է:

Մեթոդ

կինետիկ կոլորիմետրիկ

Կենսանմուշ

Երակային արյուն Clot-Activator

Հետազոտության նախապայմանները

• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։

14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Մ․Հերացի և Հր․ Քոչար մասնաճյուղերում KT-ի համար հանձնած կերատինինի պատասխանը տրամադրվում է 1 ժամից

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

1500 դրամ