Լամբլիա IgM
6000 դրամ
Նկարագիր
Աղիքային լամբլիան (Giardia Lamblia) մակաբույծ է, որը հանդիսանում է լյամբլիոզի հարուցիչը: Տվյալ թեստը նախատեսված է երակային արյան մեջ աղիքային լամբլիայի նկատմամբ IgМ դասի իմունոգլոբուլինների հայտնաբերման համար:
Լյամբլիոզի հարուցչի նկատմամբ М դասի իմունոգլոբուլինները (աղիքային լամբլիայի) սպեցիֆիկ սպիտակուցային մոլեկուլներ են (հակամարմիններ), որոնք արտադրվում են մարդու իմունային համակարգի բջիջների կողմից՝ հիվանդության առաջին-երկրորդ շաբաթում՝ ի պատասխան լամբլիայի մակերևույթին օտար սպիտակուցների (հակածինների) հետ հանդիպման:
Տվյալ հակամարմինները կապվում են լամբլիայի հակածինների հետ և մեկնարկում նրանց ոչնչացմանն ուղղված իմունային կարևոր ռեակցիաներից մեկը:
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն (Clot-activatorM)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ