Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

Կարմրախտ IgG

6000 դրամ

Նկարագիր

Կարմրախտն էնդեմիկ վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է ՌՆԹ պարունակող վիրուսով։ Հիվանդությունը շատ դեպքերում վտանգավոր չէ, սակայն հղիության ընթացքում առաջնային վարակի դեպքում հնարավոր է բնածին արատների ձևավորում, ներարգանդային աճի ուշացում, պտղի ներարգանդային մահ։ Վարակումն առավել վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում: Ժամանակին ախտորոշումն այս դեպքում հաճախ թույլ է տալիս կարգավորել հղիության վարման տակտիկան և կանխել պտղի առողջության համար լուրջ հետևանքները: Կարմրախտի վիրուսի նկատմամբ IgM հակամարմինների հայտնաբերումը վկայում է սուր վարակի առկայության մասին:

Կարմրախտի վիրուսի IgM հակամարմիններն արյան մեջ արտադրվում են հիվանդության կլինիկական ախտանիշների առաջին օրերին (ցան, բարձր ջերմություն) և պահպանվում են 2-3 ամիս։ IgM հակամարմիններ ​​հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում կատարել կարմրախտի վիրուսի ՌՆԹ թեստ՝ բացառելու կամ հաստատելու վերջերս տարած վարակի հնարավորությունը: Կարմրախտի վիրուսի նկատմամբ IgM հակամարմինների հետազոտությունը նշանակվում է կարմրախտի վիրուսի նկատմամբ իմունիտետի առկայության և վիրուսի ընթացիկ կամ վերջերս տանելու մասին համոզվելու համար: Շատ դեպքերում հետազոտությունը նշանակվում է կարմրախտի վիրուսի դեմ IgG հակամարմինների հետազոտության հետ միասին, որոնց առկայությունը վկայում է նախկինում տարած հիվանդության կամ պատվաստման մասին։

Մեթոդ

ԻՔԼԱ (ICLA)

Կենսանմուշ

Երակային արյուն (Clot-Activator)

Հետազոտության նախապայմանները

• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

6000 դրամ