СА 19-9 օնկոմարկեր
7500 դրամ
Նկարագիր
CA 19-9-ը սպեցիֆիկ հակածին է, որն արտադրվում է աղեստամոքսային տրակտի էպիթելային բջիջների կողմից: Նրա մակարդակը բարձրանում է աղեստամոքսային համակարգի, հատկապես ենթաստամոքսային գեղձի ուռուցքներով գրեթե բոլոր հիվանդների մոտ։
Ուռուցքային բջիջների կողմից արտադրվելով՝ CA 19-9-ը մտնում է արյան մեջ, դարձնելով այն արդյունավետ ուռուցքային մարկեր, որը թույլ է տալիս վերահսկել հիվանդության ընթացքը: Որպես կանոն, որքան բարձր է հիվանդի CA 19-9 մակարդակը, այնքան հիվանդության ավելի ուշ փուլ է:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ