Էպշտեյն-Բարր վիրուսի IgM
6000 դրամ
Նկարագիր
Էպշտեյն-Բարր վիրուսի նկատմամբ IgM հակամարմինները հատուկ իմունոգլոբուլիններ են, որոնք վկայում են վարակիչ մոնոնուկլեոզի սուր շրջանի մասին:
Epstein-Barr վիրուսը պատկանում է մարդու հերպեսի վիրուսների 4-րդ խմբին։ Վիրուսը ներթափանցում է արյան մեջ բերանի, կոկորդի և թքագեղձերի էպիթելի միջոցով և թափանցում B-լիմֆոցիտներ՝ խթանելով դրանց վերարտադրությունը։
Epstein-Barr վիրուսի հիմնական հակածինները, որոնց նկատմամբ որոշվում են հակամարմինները՝ վիրուսային կապսիդի հակածինն է (VCA), վաղ հակածինը (EA) և միջուկային հակածինը (EBNA):
IgM դասի հակամարմինները կապսիդային սպիտակուցի նկատմամբ հայտնվում են առաջինը, նույնիսկ հիվանդության կլինիկական դրսևորումներից առաջ։
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ