Ցիտոմեգալովիրուս IgM
6000 դրամ
Նկարագիր
Ցիտոմեգալովիրուսը (CMV, CMV, Cytomegalovirus hominis) 5-րդ տիպի հերպեսի վիրուս է: CMV-ն սովորաբար ակտիվանում է իմունիտետի անկման պայմաններում, առավել հաճախ՝ երեխաների մոտ: Հակամարմիններն արտադրվում են օրգանիզմի կողմից վարակի դեմ պայքարելու համար: IgM հակամարմինների արտադրությունը սկսվում է իմունոգոլոբուլինների այլ տեսակների առաջացումից առաջ։ Ցիտոմեգալովիրուսի նկատմամբ IgM հակամարմինների առկայությունը հանդիսասնում է ցիտոմեգալովիրուսի վարակի վաղ շճաբանական մարկեր: Նրանք հայտնաբերվում են առաջնային վարակի և հիվանդության կրկնության (ռեցիդիվի) ժամանակ:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ