ՑԽ լիպոպրոտեիններ
1500 դրամ
Նկարագիր
Ցածր խտության լիպոպրոտեինները (LDL) (այսպես կոչված, «վատ խոլեստերին») լիպոպրոտեիններ են, որոնք անոթային վնասվածքների առկայության դեպքում կուտակվում են անոթային պատում, ինչը հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացմանը: Ցածր խտության լիպոպրոտեինները օրգանիզմում խոլեստերինի հիմնական կրողներն են։
Նրանց մեջ պարունակվող խոլեստերինը համարվում է «վնասակար», քանի որ դրա ավելցուկը մեծացնում է զարկերակներում թիթեղների առաջացման վտանգը, ինչը կարող է հանգեցնել խցանման և ինֆարկտի կամ ինսուլտի պատճառ դառնալ։ Խոլեստերինը չլուծվող նյութ է, այն կարող է տեղափոխվել ամբողջ օրգանիզմով միայն որպես սպիտակուցային միացությունների մաս (լիպոպրոտեիններ): Շատ դեպքերում այս թեստը նշանակվում է ոչ թե որպես անկախ հետազոտություն, այլև այլ թեստերի հետ համատեղ։ Այն լիպիդային պրոֆիլի մի մասն է:
Մեթոդ
էնզիմատիկ, կոլորիմետրիկ
Կենսանմուշ
արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ