LIOFERON-TB/LTBI (Լատենտ և ակտիվ տուբերկուլյոզ)
50000 դրամ
Նկարագիր
Տվյալ հետազոտությունը թաքնված (լատենտ) տուբերկուլյոզի և հիվանդության ակտիվ ձևի հայտնաբերման ժամանակակից միջոց է: Ինտերֆերոնի թեստի էությունը իմունային բջիջների (T-լիմֆոցիտների) հայտնաբերումն է, որոնք նախկինում «ծանոթ» էին տուբերկուլյոզի միկոբակտերիաների հետ:
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն (Li-heparine)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը Հր․Քոչար մասնաճյուղում ընդունվում է մինչև ուրբաթ ժամը 16։00, արդյունքը տրամադրվում է յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 17։30։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
50000 դրամ