Տրոպոնին T
7000 դրամ
Նկարագիր
Տրոպոնին T-ն սպիտակուց է, որը գտնվում է սրտի մկաններում և արյան մեջ արտազատվում սրտամկանի ինֆարկտի ժամանակ: Արյան մեջ տրոպոնին T-ի մակարդակը կարող է օգտագործվել սրտամկանի նեկրոզի չափսը գնահատելու համար:
Քանի որ տրոպոնին T-ի մակարդակը համարվում է կայուն և չի աճում նույնիսկ ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, այս անալիզը համարվում է շատ ճշգրիտ: Նաև այս անալիզը հաճախ օգտագործվում է որպես անգիոգրաֆիայի հավելում՝ թրոմբոլիտիկ թերապիայի գնահատման ժամանակ, քանի որ այն սրտամկանում մազանոթային շրջանառությունն ուսումնասիրելու առավել մատչելի մեթոդներից մեկն է: Կախված արդյունքերից՝ դրանք կարող են ցույց տալ ինչպես սրտամկանի ինֆարկտի ցածր, այնպես էլ նրա մեծ հավանականության կամ ընթացքի սուր փուլի մասին:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• թեստը նախապայմաններ չի պահանջում
Իրականացման ժամանակացույց
Թեստը ընդունվում է բոլոր մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր
* Թեստը Քոչար 7/3 մասնաճյուղում հանձնելու դեպքում, պատասխանը՝ 1 ժամվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7000 դրամ