Բիլիռուբին ուղղակի
1500 դրամ
Նկարագիր
Ուղղակի բիլիռուբինը (կապված) բիլիռուբինի տարատեսակ է, որը կարող է լուծվել ջրում և նորմայում օրգանիզմից հեռացվում է լեղու հետ մեկտեղ: Արյան մեջ ուղղակի բիլիռուբինի որոշումը էական դեր է խաղում տարբեր ծագման դեղնախտների ախտորոշման մեջ: Սովորաբար արյան մեջ այս նյութի պարունակությունը ցածր է։ Բարձր բիլիռուբինի ամենատարածված պատճառը լյարդի պաթոլոգիան է:
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ