Տրիգլիցերիդներ
1500 դրամ
Նկարագիր
Տրիգլիցերիդները ճարպեր են, օրգանիզմի բջիջների էներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Դրանց մակարդակի բարձրացումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև սուր պանկրեատիտի զարգացման ռիսկը։ Տրիգլիցերիդները ձևավորվում են ճարպային հյուսվածքում, աղիքներում և երիկամներում։
Տրիգլիցերիդներն արյան մեջ տեղափոխվում են սպիտակուցային միացությունների հետ մեկտեղ: Դրանք կոչվում են ցածր խտության լիպոպրոտեիններ: Տրիգլիցերիդների բարձր մակարդակը սովորաբար կապված է նույնքան ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակների հետ: Մեծ քանակությամբ երկու միացություններն էլ վտանգավոր են աթերոսկլերոզի, պանկրեատիտի զարգացման և այլ հյուսվածքների ու օրգանների աշխատանքի խաթարման համար:
Մեթոդ
էնզիմատիկ, կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ