Գլյուկոզ
1500 դրամ
Նկարագիր
Օրգանիզմում գլյուկոզի կոնցենտրացիան կախված է գլյուկոզի սինթեզի և անջատման մի շարք գործընթացներից և կանոնակարգվում է մի շարք հորմոններով։ Արյան մեջ գլյուկոզի մակարդակի իջեցմանը նպաստող հիմնական հորմոնն է հանդիսանում ինսուլինը, մինչդեռ մյուս հորմոնները՝ ԹԸՀ, Սոմատոտրոպ, Կորտիզոլ, նպաստում են արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացմանը։ Արյան մեջ գլյուկոզի մակարդակի հայտնաբերման լաբորատոր թեստը համարվում է շաքարային դիաբետն ախտորոշելու հիմնական միջոց։
Մեթոդ
Էնզիմատիկ, հեկսոկինազայով
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ