C-Պեպտիդ
7500 դրամ
Նկարագիր
C-պեպտիդը կայուն միացություն է, որն առաջանում է պրոինսուլինից ինսուլինի սինթեզի ժամանակ։ Չնայած այն հանգամանքին, որ C-պեպտիդը և ինսուլինն առաջանում են նույն քանակությամբ, C-պեպտիդն ավելի երկար է պահպանվում արյան բաղադրության մեջ, քան ինսուլինը, որը շատ արագ մետաբոլիզացվում է և դուրս է գալիս օրգանիզմից։ Այդ իսկ պատճառով C-պեպտիդի որոշումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ սահմանել ինսուլինի սինթեզի մակարդակը։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ