Լակտատդեհիդրոգենազ (LDH)
1500 դրամ
Նկարագիր
Լակտատդեհիդրոգենազը (LDH) ցինկ պարունակող ներբջջային ֆերմենտ է, որը պարունակվում է օրգանիզմի գրեթե բոլոր բջիջներում: LDH-ը մասնակցում է կաթնաթթվի օքսիդացմանը, որի արդյունքում ձևավորվում է պիրուվատ միացություն: Լակտատդեհիդրոգենազը մեր օրգանիզմում ներկայացված է 5 իզոֆերմենտներով:
Տվյալ միացությունները հատուկ են այս կամ այն հյուսվածքներին, ընդ որում հիմնական ակտիվությունը նշվում է կմախքային մկաններում, սրտամկանում, արյան կարմիր գնդիկներում՝ էրիթրոցիտներում, լյարդի և երիկամների հյուսվածքներում, և տարբերվում են ոչ միայն կառուցվածքով, այլ նաև գլյուկոզի օքսիդացմանը իրենց ազդեցությամբ: Արյան մեջ բոլոր իզոֆերմենտներն առկա են այս կամ այն քանակությամբ, միասին կազմելով LDH-ի ընդհանուր քանակը, որն էլ որոշվում է հետազոտության ընթացքում:
Լակտատդեհիդրոգենազը համարվում է ներբջջային ֆերմենտ և արյան մեջ տվյալ ցուցանիշի բարձրացումը վկայում է այն մասին, որ հյուսվածքային բջիջները ենթարկվել են քայքայման, որի արդյունքում մեծ քանակի LDH է արտազատվել: Տվյալ հետազոտությունը սովորաբար նշանակվում է մի շարք պաթոլոգիկ վիճակների կասկածի դեպքում, ինչպես օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի, հեմոլիտիկ անեմիայի ախտորոշման դեպքում: Ինչպես նաև LDH-ի բարձր մակարդակ է նկատվում մի շարք ֆիզիոլոգիական վիճակներում, ինչպես օրինակ՝ հղիության ժամանակ, երեխաների մոտ:
Մեթոդ
կինետիկ
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ