Թիրեոգլոբուլինի հակամարմիններ (Anti-TG)
6000 դրամ
Նկարագիր
Թիրեոգլոբուլինը սպիտակուց է, որից արտադրվում են վահանաձև գեղձի հիմնական հորմոնները (Թիրոքսին, T4 և Տրիյոդոթիրոնին, T3): Նորմայում թիրեոգլոբուլինը չի մտնում արյան հոսք, դա հանարավոր է միայն աուտոիմուն բորբոքումների, ուռուցքի մեծացման, արյունազեղումների դեպքում՝ վահանագեղձի բջիջներում դեստրուկտիվ գործընթացների ժամանակ: Այս դեպքում թիրոգլոբուլինի նկատմամբ արտադրվում են հակամարմիններ (Anti-TG):
Anti-TG-ի կոնցենտրացիան կարող է աճել Գրեյվսի հիվանդության ժամանակ (հիվանդների մոտ 50%): Anti-TG-ի քանակի չափավոր աճը հաճախ հայտնաբերվում է այլ աուտոիմուն հիվանդությունների (կոլագենոզներ, ռևմատոիդ արթրիտ,համակարգային կարմիր գայլախտ և այլն), քրոմոսոմային խանգարումների ժամանակ (Տերների համախտանիշ, Դաունի համախտանիշ): Հազվադեպ Anti-TG-ն նկատվում է առողջ մարդկանց մոտ։
Տարբեր լաբորատոր մեթոդների կիրառմամբ արյան մեջ Anti-TG-ի հայտնաբերման արդյունքները կարող են զգալիորեն տարբերվել:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ