Միզաթթու
1500 դրամ
Նկարագիր
Միզաթթուն սպիտակուցային փոխանակության վերջնական արդյունքներից է: Միզաթթվի մեծ մասը զտվում է երիկամներով և արտազատվում մեզով: Երբեմն մարդու օրգանիզմը չափազանց շատ միզաթթու է արտադրում կամ երիկամները ինչ-ինչ պատճառներով լավ չեն զտում այն: Արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակը կապված է "հոդատապ" (պոդագրա) կոչվող հիվանդության հետ: Եթե արյան մեջ միզաթթու շատ քիչ է, դա կարող է լինել լյարդի կամ երիկամների հիվանդության ախտանիշ: Միզաթթվի ցածր մակարդակն ավելի քիչ է հանդիպում, քան բարձր մակարդակը:
Մեթոդ
էնզիմատիկ, ֆոտոմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ