Հակակորիզային հակամարմիններ ANA-Detect-8
7500 դրամ
Նկարագիր
Ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշել հակակորիզային հակամարմինների ընդհանուր պարունակությունը, որոնք ծառայում են որպես շարակցական հյուսվածքի աուտոիմուն վնասվածքների մարկեր։
Օգտագործվում է համակարգային կարմիր գայլախտի, Շեգրենի համախտանիշի, սկլերոդերմիայի և այլ աուտոիմուն հիվանդությունների ախտորոշման, ախտորոշման հստակեցման, ռևմատիկ հիվանդությունների դիֆերենցիալ ախտորոշման և բուժման արդյունավետության գնահատման համար: ANA-Detect-8 հետազոտությունը ներառում է հետևյալ մարկերները՝ U1-snRNP 70kDa, SS-B, 52 kDa SS-A, Scl-70, Cenp-B, Jo1
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ