T3 ընդհանուր
6000 դրամ
Նկարագիր
Տրիյոդոթիրոնինը (Т3 ընդհանուր) վահանաձև գեղձի հորմոն է, որն անհրաժեշտ է էներգետիկ և պլաստիկ փոխանակության կարգավորման համար:
T3-ի միայն մի փոքր մասն է արտադրվում վահանաձև գեղձում և ունի երկու ձև՝ ազատ և սպիտակուցների հետ կապված: Ընդհանուր Т3-ի արյան անալիզը արտացոլում է ազատ և կապված Т3-ի ընդհանուր քանակը: T3-ի գործունեության շրջանակն ընդարձակ է: Այն ազդում է սպիտակուցների ձևավորման և ճարպերի քայքայման վրա, կարգավորում է գլյուկոզի և վիտամին A-ի սինթեզը։ Աղիների աշխատանքը և ոսկրերի վիճակը նույնպես կապված են T3-ի գործողության հետ: Երեխաների մոտ հորմոնը նպաստում է նյարդային համակարգի աշխատանքին` ազդելով նրա աճի և զարգացման վրա:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• բացառել ծխախոտի օգտագործումը 1-2 ժամ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• համաձայնեցնել նշանակող բժշկի հետ՝ վահանաձև գեղձի հորմոնը հանձնելուց առաջ ընդունել, թե ոչ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ