Ֆերիտին
6000 դրամ
Նկարագիր
Ֆերիտինը սպիտակուցային միացություն է, որի հիմնական գործառույթը երկաթի կուտակումն է։ Հենց այս սպիտակուցի բաղադրության մեջ է էրիթրոցիտների կողմից չօգտագործվող երկաթը կուտակվում և հանդիսանում որպես պահուստային: Այսպիսով, ֆերիտինի մակարդակով կարելի է գնահատել երկաթի հնարավոր պաշարը:
Այն դեպքերում, երբ առաջանում է երկաթի պակաս, օրինակ, հեմոգլոբինի բաղադրության մեջ, փոխհատուցող մեխանիզմներն այն մատակարարում են ֆերիտինից։ Եթե ֆերիտինի ցածր ցուցանիշը կախված է միայն արյան մեջ երկաթի պարունակությունից, ապա նրա բարձր ցուցանիշը կախված է մի շարք հիվանդություններից՝ լյարդի սուր և ճարպային հիվանդություններ, արյան վարակ, օնկոլոգիական հիվանդություններ, սիրտ-անոթային պաթոլոգիաներ, ինչպես նաև թոքերում և միզուղիներում սուր բորբոքային պրոցեսների, այրվածքների և տենդի ժամանակ։
Մեթոդ
Իմմունոտուրբիդիմերիա
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ