Ինսուլին
7500 դրամ
Նկարագիր
Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի β-բջիջների կողմից: Ինսուլինն ապահովում է հյուսվածքների կողմից գլյուկոզի վերամշակումը, կալիումի և ֆոսֆորի մատակարարումը բջիջներին և ակտիվացնում է գլիկոլիզը և գլիկոգենի ձևավորումը: Արյան մեջ ինսուլինի կոնցենտրացիան ավելանում է ուտելուց հետո և նվազում է սովապահության ժամանակ։ Ինսուլինի արյան անալիզն օգտագործում են հիպո- և հիպերգլիկեմիայի ախտորոշման ժամանակ, շաքարային դիաբետի 1-ին և 2-րդ տիպի դիֆերենցիալ ախտորոշման ժամանակ, ինսուլինոմայի, ինսուլինի դիմադրության, մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերման ժամանակ:
Առաջարկվում է այս հետազոտությունն իրականացնել գլյուկոզի արյան անալիզի հետ համատեղ, իսկ ինսուլինի դիմադրության կասկածի դեպքում՝ նաև արյան լիպիդների որոշման հետ: Ինսուլինի քանակը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի հետ, նպաստում է արյան հոսքից դեպի բջիջներ շաքարի տեղափոխման գործընթացին, որոնց համար այն անհրաժեշտ է որպես էներգիայի աղբյուր:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստն մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ