Հակա-HBe (Anti-HBe)
12000 դրամ
Նկարագիր
Վիրուսային հեպատիտ B-ն վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է ԴՆԹ պարունակող հեպատիտ B վիրուսով: Փոխանցման ուղին հիմնականում պարենտերալ է: Վարակման աղբյուրը հիվանդն է կամ վիրուսի կրողը: HBe հակածնի (anti-HBe) հակամարմիններն արյան մեջ սկսում են հայտնաբերել HBeAg-ի անհետացումից հետո և պահպանվում են երկար ժամանակ: Որպես կանոն, հակա-HBe-ն վկայում է վիրուսի ռեպլիկացիայի (կրկնապատկման) նվազման մասին և ծառայում է որպես վարակի բարենպաստ ընթացքի ցուցանիշ։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
12000 դրամ