Հեպ․ В մակերեսային հակածին (HBsAg)
6000 դրամ
Նկարագիր
Վիրուսային հեպատիտ B-ն վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որն առաջանում է ԴՆԹ պարունակող հեպատիտ B վիրուսով: Փոխանցման ճանապարհը հիմնականում պարենտերալ է: Վարակման աղբյուրը հիվանդն է կամ վիրուսի կրողը: HBsAg մակերեսային հակածնի հետազոտությունը հեպատիտ B վիրուսի ախտորոշման հիմնական թեստն է: Այն պետք է իրականացվի պարենտերալ վիրուսային հեպատիտով վարակման բարձր ռիսկի խմբում գտնվող հիվանդների մոտ՝ արյան և նրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների ռեցիպիենտներ, հղիներ, բուժանձնակազմ, պլանային վիրաբուժական միջամտությունից առաջ հիվանդներ, կոնտակտային անձիք:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00-ը հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ