Ալբումին/կրեատինին հարաբերակցությունը մեզում
7000 դրամ
Նկարագիր
Ալբումինի և կրեատինինի կոնցենտրացիայի որոշումը մեզի մեկ բաժնում ալբումին-կրեատինինային հարաբերակցության հետագա հաշվարկով (ալբումինուրիա մեզի մեկ բաժնում), որն օգտագործվում է երիկամների քրոնիկ հիվանդության պրոգրեսիվության վաղ ախտորոշման և գնահատման համար:
Ալբումինուրիայի ախտորոշումը պարզեցնելու համար առաջարկվել է մեզի մեկ բաժնում չափել ալբումինի կոնցենտրացիան և շտկել այդ ցուցանիշը կրեատինինի միջոցով, որը նույնպես հաշվարկվել է մեզի տվյալ չափաբաժնում: Այսպես ստացվել է ալբումին-կրեատինին հարաբերակցությունը (ACR): ACR-ում կրեատինինը մեզի կոնցենտրացիայի գնահատման միջոց է: Հաշվի առնելով ACR-ի անալիզի ինֆորմատիվությունը և իրականացման պարզությունը, այսօր այն խորհուրդ է տրվում որպես ալբումինուրիայի հիմնական սքրինինգային թեստ:
Մեթոդ
Հաշվարկային
Կենսանմուշ
մեզ
Հետազոտության նախապայմանները
նմուշառվում է մեզի ցանկացած բաժին՝ բացի առաջին բաժնից
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7000 դրամ