Ասպարտատամինոտրանսֆերազ (AsAT)
1500 դրամ
Նկարագիր
Ասպարտատամինոտրանսֆերազը (ASAT) ֆերմենտ է, որը գտնվում է օրգանիզմի բոլոր բջիջներում, գլխավորապես՝ սրտի և լյարդի բջիջներում: Արյան պլազմայում ԱՍԱՏ-ի ակտիվությունը բավականին ցածր է, սակայն լյարդի հյուսվածքների և մկանների վնասման դեպքում այն արտազատվում է արյան մեջ: Ինչպես նաև, ԱՍԱՏ-ի ակտիվությունը զգալի չափով մեծանում է սրտի ինֆարկտի ժամանակ։ Այսպիսով, ASAT-ը լյարդի ախտահարման ցուցանիշ է հանդիսանում:
Մեթոդ
Կինետիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ․
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ