Հասարակ հերպես 1-2 վիրուսի IgМ (Herpes simplex I, II)
6000 դրամ
Նկարագիր
Արյան տվյալ անալիզով որոշվում է Herpes simplex I, II տիպերի նկատմամբ IgМ հակամարմինները: Ամենից հաճախ հերպեսի II տիպի վիրուսը կապված է սեռական օրգանների դրսևորումների հետ, I տիպի հերպեսը տեղայնացված է բերանի շուրջ և բերանի խոռոչում:
Հերպեսի վիրուսով վարակվելիս լիմֆոցիտները պաշտպանիչ հակամարմիններ են արտադրում։ M դասի հակամարմինները սկսում են աճել վարակվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում, աստիճանաբար ավելանում են հիվանդության ընթացքում (առավելագույն մակարդակը հասնում է 3-4 շաբաթվա ընթացքում), այնուհետև դրանց կոնցենտրացիան աստիճանաբար նվազում է: IgM-ի բարձր մակարդակի որոշումը բնորոշ է հիվանդության սուր շրջանին կամ վերջին շրջանում տարած վարակի համար։
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ