Ալֆա-Ամիլազ պանկրեատիկ
2000 դրամ
Նկարագիր
Ալֆա-ամիլազ պանկրեատիկը ամիլազի տարատեսակներից մեկն է, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում և թքագեղձերում: Նրա ազդեցությունն ուղղված է աղիներում ածխաջրերի քայքայմանը: Նորմայում ամիլազը սինթեզվում է ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից՝ նյութափոխանակության գործընթացների համար բավարար քանակությամբ:
Պանկրեատիկ ալֆա-ամիլազի արյան անալիզը նշանակում են ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների վերահսկողության, սակայն առավել հաճախ՝ պանկրեատիտի կասկածի դեպքում: Արյան մեջ ամիլազայի մակարդակից կարելի է դատել ախտահարման աստիճանի մասին: Օրինակ՝ քրոնիկ կամ դանդաղընթաց պանկրեատիտի դեպքում նորմայից բարձրացումը չնչին է լինում, այն դեպքում, երբ սուր վիճակում, բարդությունների առկայության դեպքում, ամիլազը կարող է նորմայից մի քանի անգամ բարձր լինել:
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
2000 դրամ