Հեպ․ В e հակածին (HBeAg)
10000 դրամ
Նկարագիր
Վիրուսային հեպատիտ B-ն վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որն առաջանում է ԴՆԹ պարունակող հեպատիտ B վիրուսով: Փոխանցման ճանապարհը հիմնականում պարենտերալ է:
Վարակման աղբյուրը հիվանդն է կամ վիրուսի կրողը: HBe հակածինը (HBeAg) հայտնվում է շիճուկում հեպատիտ B վիրուսով վարակվելուց 10-12 շաբաթ անց: HBe հակածինը կարող է հայտնաբերվել հեպատիտ B վիրուսի սուր կամ քրոնիկական վարակով հիվանդների մոտ և հանդիսանում է վիրուսի ակտիվ ռեպլիկացիայի (կրկնապատկման) և ինֆեկցիոնության նշան:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
10000 դրամ