ՄԻԱՎ (HIV)
6000 դրամ
Նկարագիր
ՄԻԱՎ-ը (մարդու իմունային անբավարարության վիրուսը) ռետրովիրուս է, որն առաջացնում է վարակիչ հիվանդություն՝ ՄԻԱՎ վարակ: Այն ախտահարում է մարդու իմունային համակարգը, ոչնչացնում է իմունիտետի բջիջները (հիմնականում վարակների հանդեպ իմունային համակարգի համար պատասխան տվող լիմֆոցիտները), որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարել ախտածին միկրոօրգանիզմներին: ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ՄԻԱՎ վարակի վաղ մարկեր է և արյան մեջ հայտնաբերվում է ավելի վաղ, քան մյուս մարկերները:
Մարդու իմունային անբավարարության վիրուսը ախտորոշելու համար օգտագործվում է չորրորդ սերնդի կոմբինացված թեստային համակարգ, որն ի վիճակի է հայտնաբերել ՄԻԱՎ վարակը վիրուսի արյուն մտնելուց հետո 2 շաբաթվա ընթացքում, մինչդեռ առաջին սերնդի թեստային համակարգերը դա անում են վարակվելուց միայն 6-12 շաբաթ անց: Բացի այդ, այս անալիզն արյան մեջ հայտնաբերում է ՄԻԱՎ-ի հակամարմինները (օգտագործելով հակածին-հակամարմին ռեակցիաները): Անալիզն օգտագործվում է ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման համար, ինչը թույլ է տալիս կանխել վիրուսի հետագա փոխանցումն այլ մարդկանց, ինչպես նաև ժամանակին սկսել հակառետրովիրուսային թերապիա և այն հիվանդությունների բուժում, որոնք նպաստում են ՄԻԱՎ վարակի առաջընթացին:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ