Ազատ Էստրիոլ
6000 դրամ
Նկարագիր
Ազատ էստրիոլը ստերոիդ հորմոն է, որը մեծ նշանակություն ունի հղիության բնականոն ընթացքի համար։ Էստրիոլը, որը սինթեզվում է հղիության ընթացքում, կենսաքիմիական փոխակերպումների բարդ շղթայի վերջնական արդյունքն է, որն արտացոլում է պտղի, պլացենտայի և մոր սերտ հարաբերությունը:
Ազատ էստրիոլի անալիզը ցուցված է բոլոր հղի կանանց համար՝ բացառելու պտղի երեք ամենատարածված քրոմոսոմային և կառուցվածքային անոմալիաները՝ տրիսոմիա 21 (Դաունի համախտանիշ), տրիսոմիա 18 (Էդվարդսի համախտանիշ) և նյարդային խողովակի արատները։ Տղամարդկանց և հղի կանանց մոտ E3-ի աճը դիտվում է մակերիկամների, ձվարանների և ամորձիների ուռուցքների ախտորոշման համար։
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ