Ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ACTH)
7500 դրամ
Նկարագիր
Ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ACTH) հիպոֆիզի հորմոն է, որի արտադրությունը տատանվում է՝ կախված ամսական ցիկլի փուլից, ջերմաստիճանի փոփոխությունից, ֆիզիկական և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունից:
ACTH-ն խթանում է մակերիկամի կեղևի կողմից ստերոիդ հորմոնների սինթեզը և ապահովում մակերիկամների նորմալ զանգվածի պահպանումը:
ACTH-ի արյան անալիզը խորհուրդ է տրվում՝ քրոնիկ հոգնածության համախտանիշի կասկածի, գերհոգնածության, գլյուկոկորտիկոստերոիդներով երկարատև բուժման, ինչպես նաև Իցենկո-Քուշինգի համախտանիշի դիֆերենցիալ ախտորոշման, արտերիալ հիպերտոնիայի, առաջնային և երկրորդային մակերիկամային անբավարարության ժամանակ:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն K3-EDTA
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները չպետք է ուտեն նմուշառումից 30-40 րոպե առաջ
• 1-5 տարեկան երեխաները՝ չպետք է ուտեն նմուշառումից 2-3 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ