Պղինձ
3000 դրամ
Նկարագիր
Պղինձը մարդու օրգանիզմի կենսաբանական ակտիվ բաղադրիչ է: Պղնձի կլանման մակարդակը կախված է դրա ներմուծման քանակից, քիմիական միացության ձևից, սննդակարգում մի շարք այլ մետաղների և օրգանական նյութերի առկայությունից, ինչպես նաև տարիքից և օրգանիզմի վիճակից։
Օրգանիզմում պղնձի պակասը հանգեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների, մազերի և եղունգների վիճակի վատթարացման, կմախքի կառուցվածքի խանգարումների։ Պղնձի քրոնիկ անբավարարությունը կարող է լինել անեմիայի և երկաթի նյութափոխանակության խանգարման պատճառ: Այս անալիզը հայտնաբերում է պղնձի մակարդակը մարդու արյան մեջ։
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո պատասխանը՝ հաջորդ օրը 17։30
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ