A դասի իմունոգլոբուլիններ (IgA)
3000 դրամ
Նկարագիր
Իմունոգլոբուլիններ A-ն (IgA, IgA դասի հակամարմիններ) պատկանում են իմունային համակարգի բաղադրիչներին և իրենցից ներկայացնում են ակտիվ նյութեր, որոնք ձևավորվում են տարբեր օրգանների լորձաթաղանթների բջիջներում: Այս դասի հակամարմինները ձևավորվում են ի պատասխան հակածինների, հիմնականում վիրուսների, ինչպես նաև ալերգենների ազդեցության: Տարբերում են սեկրետորային և շիճուկային իմունոգլուբուլիններ:
Առաջինները հիմնականում հայտնաբերվում են դրանք արտադրող օրգանների՝ աղեստամոքսային տրակտի, բրոնխների, թոքերի և միզասեռական համակարգի սեկրեցիաներում: Իմունիտետի վիճակն ուղղակիորեն կախված է նաև A դասի իմունոգոլոբուլինների մակարդակից։ Այդ հակամարմինները չեն անցնում ընկերքային պատնեշը, այսինքն՝ հղիության ընթացքում նրանց փոխանցումը մորից երեխային անհնար է։ Սակայն լակտացիայի ընթացքում հակամարմինների այս դասը ներթափանցելով կրծքի կաթ՝ պաշտպանում է երեխայի օրգանիզմը շրջակա միջավայրի գործոնների անբարենպաստ ազդեցություններից: A դասի հակամարմինների պակասը բավականին հաճախ է հանդիպում: Այն դեպքերում, երբ խոսվում է «վատ իմունիտետի», կամ դրա անկման մասին, սովորաբար նկատվում է A դասի իմունոգոլոբուլինների պակաս։ Իմունոգոլոբուլին A-ի մակարդակի նվազման ֆոնի վրա կարող են առաջանալ նաև ալերգիկ ռեակցիաներ՝ ալերգիայի նախատրամադրվածություն։ Այսպիսով, այս անալիզը թույլ է տալիս մասամբ գնահատել իմունիտետի վիճակը, ինչպես նաև հայտնաբերել իմունային անբավարարության կասկածելի վիճակները:
Մեթոդ
Իմունոտուրբիդիմերիա
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ