T3 ազատ
6000 դրամ
Նկարագիր
Т3 ազատը տրիյոդոթիրոնինի (ընդհանուր T3) կենսաբանորեն ակտիվ ձև է, որը կապված չէ տրանսպորտային սպիտակուցների հետ: Կարգավորում է էներգետիկ և պլաստիկ փոխանակությունը օրգանիզմում։ Տրիյոդոթիրոնինը վահանաձև գեղձի հորմոններից է: Այս հորմոնը կարգավորում է հյուսվածքների աճը, սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների և կալցիումի փոխանակությունը:
Նաև այն պատասխանատու է օրգանիզմի մարսողական, սրտանոթային, նյարդային, վերարտադրողական և շնչառական համակարգերի գործունեության կարգավորման համար։ Ազատ T3-ի արյան անալիզի արդյունքներն օգտագործվում են վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատման և հիպերթիրեոզի ախտորոշումը հաստատելու կամ բացառելու համար։ Հիպերթիրեոզով ախտորոշված հիվանդների համար անալիզը նշանակվում է որոշակի պարբերականությամբ՝ բուժման ընթացքը վերահսկելու և դրա արդյունավետությունը գնահատելու համար:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• բացառել ծխախոտի օգտագործումը 1-2 ժամ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• համաձայնեցնել նշանակող բժշկի հետ՝ վահանաձև գեղձի հորմոնը հանձնելուց առաջ ընդունել, թե ոչ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ