Դիաստազ
2000 դրամ
Նկարագիր
Դիաստազը թեստ է, որը ցույց է տալիս մարդու մեզի մեջ ամիլազի ֆերմենտի մակարդակը: Ամիլազը պատասխանատու է օսլայի և գլիկոգենի՝ գլյուկոզի տրոհման համար, և այդ գործընթացում թողարկված էներգիան օգտագործվում է օրգանիզմի կարիքների համար: Առանց ամիլազի բարդ ածխաջրեր օսլան և գլիկոգենը անհասանելի կլինեն օրգանիզմի համար՝ իրենց կառուցվածքի բարդության պատճառով:
Մեզի մեջ դիաստազի մակարդակի փոփոխությունը վկայում է մարսողական համակարգի և նյութափոխանակության հետ կապված խնդիրների մասին, այդ իսկ պատճառով հետազոտությունն առավել հաճախ նշանակում են գաստրոէնտերոլոգները, նեֆրոլոգները և էնդոկրինոլոգները, այն կարող է օգտակար լինել նաև վարակաբանների և վիրաբույժների համար։
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
մեզ
Հետազոտության նախապայմանները
• նմուշառվում է 24 ժամվա մեզը ընդ որում՝ հավաքվում է ստերիլ տարայում՝ 1-ին օրվա առաջին մեզը բաց ենք թողնում, իսկ հաջորդ օրվա առաջին մեզն ավելացնում ենք ընդհանուրին, խառնում, դնում՝ սառնարան, տարայի վրա գրվում է ծավալը (մլ)
• նմուշառվում է մեզի ցանկացած բաժին
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
2000 դրամ