Պրոկալցիտոնին
15000 դրամ
Նկարագիր
Պրոկալցիտոնինը (PCT) պրոհորմոն է, կալցիտոնին հորմոնի նախադրյալը, որը մասնակցում է կալցիումի նյութափոխանակությանը և արյան մեջ պահպանում է դրա մշտական մակարդակը։ Պոլիպեպտիդ պրոկալցիտոնինը բաղկացած է 116 ամինաթթուներից և սինթեզվում է վահանաձև գեղձի C-բջիջների կողմից։ Պրոկալցիտոնինի որոշման առավելությունն այն է, որ նրա սինթեզը համակարգային բորբոքային ռեակցիայի ժամանակ բարձր մակարդակների է հասնում ավելի վաղ, քան մյուս սուր փուլի սպիտակուցները և օգտագործվում է որպես սեպսիսի վաղ մարկեր։
Հիվանդության կլինիկական ընթացքի գնահատականի հետ մեկտեղ, պրոկալցիտոնինի մակարդակի որոշումը կարող է օգտագործվել իրականացվող հակաբակտերիալ թերապիայի արդյունավետության, ինչպես նաև տվյալ բուժումը դադարեցնելու պահը որոշելու համար: Պրոկալցիտոնինի մակարդակի բարձրացման կարող են հանգեցնել սնկային և պարզագույն ինֆեկցիաներից ծագած ծանր ինֆեկցիաները: Ինտենսիվ թերապիայի բաժնում գտնվող հիվանդների մոտ տվյալ մարկերի որոշումը կարևոր է տարբեր տեղակայման ծանր ինֆեկցիոն գործընթացների դեպքում: Մասնավորապես, ծանր բրոնխիտի, թոքաբորբի, պանկրեատիտի, ապենդիցիտի (կույրաղիք), պերիտոնիտի ժամանակ:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• Թեստը նախապայմաններ չի պահանջում
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
15000 դրամ