Ընդհանուր սպիտակուց
1500 դրամ
Նկարագիր
Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի մակարդակի որոշումը հիմնական կենսաքիմիական ցուցանիշներից մեկն է, որն արտացոլում է օրգանիզմում նյութափոխանակության վիճակը:
Ընդհանուր սպիտակուցի մակարդակի նորմայից շեղումը կարող է լինել ինչպես ֆիզիոլոգիական (ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հղիություն, լակտացիա), այնպես էլ պաթոլոգիական: Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի պարունակությունը կախված է լյարդի և լիմֆոցիտների սինթեզից:
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
- առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
- ջուրը՝ առօրյա կարգով
- նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
- բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
- բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
- ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
- մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
- 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ