Կրեատինինկինազ
2000 դրամ
Նկարագիր
Կրեատինկինազը (Creatine kinaze, CK) ֆերմենտ է, որը խթանում է կրեատինի փոխակերպումը կրեատին ֆոսֆատի և մկանային հյուսվածքներին ապահովում էներգիայով:
Գոյություն ունի 3 իզոֆերմենտ՝ MM՝ մկանային, MB՝ սրտի և BB՝ ուղեղի։ Արյան մեջ կրեատինկինազի ակտիվությունը բարձրանում է, երբ այն պարունակող բջիջները վնասվում են։ Արյան թեստը կրեատինկինազի համար օգտագործվում է հիմնականում միոպաթիաների (ընդհանուր CK) և սրտամկանի ինֆարկտի ախտորոշման համար (CK-MB):
Մեթոդ
UV ֆոտոմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
2000 դրամ