Ռևմատոիդ գործոններ
Նկարագիր
Ռևմատոիդ գործոնը (RF) աուտոհակամարմիններ են, հիմնականում IgM խմբի (կարող են լինել նաև IgG, IgA, IgE և IgD ձևով ), որոնք գրոհում են սեփական օրգանիզմի հակամարմինները։ Ռևմատոիդ գործոնն ի սկզբանե օգտագործվել է ռևմատոիդ արթրիտի սերոպոզիտիվ (RF-ի առկայության դեպքում) և սերոնեգատիվ (դրա բացակայության դեպքում) ձևերի ախտորոշման համար։
Նախկինում ենթադրվում էր, որ այս մարկերը ունիկալ է ռևմատոիդ արթրիտի համար, ինչի պատճառով էլ նրան տրվել է ռևմատոիդ գործոն անվանումը: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ մի շարք այլ աուտոիմուն հիվանդությունների դեպքում նաև արյան մեջ հայտնվում է ռևմատոիդ գործոնը։ Ռևմատոիդ գործոնը նկատվում է նաև Շյոգրենի համախտանիշի և ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային որոշ բորբոքումների դեպքում։
Մեթոդ
Իմմունոտուրբիդիմերիա
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի