Հակա-HBs (Anti-HBs)
6000 դրամ
Նկարագիր
Վիրուսային հեպատիտ B-ն վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որն առաջանում է ԴՆԹ պարունակող հեպատիտ B վիրուսով: Փոխանցման ճանապարհը հիմնականում պարենտերալ է: Վարակման աղբյուրը հիվանդն է կամ վիրուսի կրողը: Վիրուսն ունի բարդ կառուցվածք: Հիմնական հակածինը HBsAg-ն է՝ վիրուսի մակերեսային հակածինն է։
HBV-ի մակերեսային հակածնի հակամարմինները (Anti-HBs) հանդիսանում են նախկինում տարած հեպատիտ B-ի կամ հետպատվաստումային իմունիտետի ցուցիչ: Anti-HBs հակամարմինները սկսում են հայտնվել արյան մեջ վարակվելուց 4-12 շաբաթ անց, բայց անմիջապես կապվում են HBsAg-ի հետ, ուստի դրանք սահմանելի քանակով կարող են հայտնաբերվել միայն HBsAg-ի անհետացումից հետո:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ