Տոքսոպլազմ IgG-avidity
15000 դրամ
Նկարագիր
Տոքսոպլազմոզը մակաբուծային վարակիչ անտրոպոզոոնոզ հիվանդություն է, որն առաջացնում է Toxoplasma gondii-ն: Վարակման հիմնական ուղին կենդանիների (ավելի հաճախ կատուների) հետ շփման, տրանսպլացենտար ճանապարհով է: Ներթափանցումը մարդու օրգանիզմ սովորաբար մնում է աննկատ: Հղիության ընթացքում այն կարող է անդառնալի փոփոխություններ առաջացնել պտղի օրգանների կառուցվածքում՝ հանգեցնելով արատների և հղիության կորստի։
Հիվանդության ծանր ձևերը կարող են հանդիպել իմունային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ: Տոքսոպլազմայի նկատմամբ IgG և IgМ հակամարմինների համատեղ որոշումը թույլ է տալիս իրականացնել սուր և քրոնիկ ինֆեկցիաների միջև դիֆերենցիալ ախտորոշում, ինչպես նաև հաստատել «տոքսոպլազմոզ» ախտորոշումը: IgG հակամարմինների ավիդությունը թույլ է տալիս իրականացնել առաջնային և երկրորդային վարակման միջև դիֆերենցիալ ախտորոշում: Տոքսոպլազմայի նկատմամբ IgG ավիդության ինդեքսի որոշումը խորհուրդ է տրվում հղիներին՝ առաջնային վարակի ախտորոշման համար:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 24 ժամից
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
15000 դրամ