Լիպազ
2000 դրամ
Նկարագիր
Լիպազը ստամոքսահյութի ֆերմենտներից մեկն է, որը ձևավորվում է ենթաստամոքսային գեղձի կողմից և մասնակցում է ճարպերի յուրացմանը: Տվյալ անալիզը չափում է արյան մեջ լիպազի քանակը: Այս ֆերմենտը սովորաբար արյան մեջ առկա է փոքր քանակությամբ: Երբ ենթաստամոքսային գեղձի բջիջները վնասվում են, լիպազի ավելացված քանակությունը ներթափանցում է արյան մեջ և հանգեցնում արյան մեջ ավելի բարձր կոնցենտրացիաներ:
Դա կարող է տեղի ունենալ այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսիք են՝ պանկրեատիտը, լեղապարկի քարով պանկրեատիկ ծորանի արգելափակումը, հազվադեպ դեպքերում՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցքը: Լիպազի արյան անալիզը նշանակվում է նաև որոշակի պարբերականությամբ, երբ բուժող բժիշկը վերահսկում է ենթաստամոքսային գեղձի վիճակը, որպեսզի գնահատի բուժման արդյունավետությունը և որոշի, թե ժամանակի ընթացքում լիպազի մակարդակը ավելանում է, թե՞ նվազում:
Մեթոդ
էնզիմատիկ, կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
2000 դրամ