COVID-19 N-սպիտակուցի IgG հակամարմիններ
15000 դրամ
Նկարագիր
COVID-19 հարուցչի նկատմամբ հակամարմինների համար արյան անալիզը կատարվում է ընթացիկ կամ անցյալում տարած վարակի նկատմամբ իմունային պատասխանը գնահատելու համար։ IgG իմունոգոլոբուլինների առկայությունը վկայում է անցյալում տարած վարակի մասին: IgG-ի հայտնաբերումը նուկլեոկապսիդ (N) սպիտակուցի նկատմամբ թույլ է տալիս դատել COVID-19-ին սպեցիֆիկ իմունային պատասխանի առկայության մասին, որը ձևավորվել է հիվանդությունը տանելուց հետո: COVID-19 հարուցչի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման բարձր զգայունության մեթոդները խորհուրդ են տրվում հատկապես քրոնիկ, աուտոիմուն կամ քաղցկեղային հիվանդություններով տառապող մարդկանց։
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն (Clot-activatorM)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
15000 դրամ