Ալֆա-ֆետոպրոտեին (AFP)
6000 դրամ
Նկարագիր
Մեծահասակների օրգանիզմում Ալֆա-ֆետոպրոտեինը բացակայում է կամ հայտնաբերվում է նվազագույն քանակությամբ: Մասնավորապես, ռեֆերենս ցուցանիշների գերազանցումը բնորոշ է լյարդի հիվանդություններին։ AFP-ն նաև կիրառվում է տղամարդկանց մոտ ամորձիների քաղցկեղի ախտորոշման և բուժման ընթացքի հսկողության համար։
Եթե նորման զգալիորեն գերազանցում է, դա հաճախ վկայում է չարորակ նորագոյացության առկայության մասին: Շատ դեպքերում դա լյարդի քաղցկեղ է: Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է համալիր հետազոտություն, մեկ հետազոտության արդյունքները բավարար չեն։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ