Քլամիդիա IgG
6000 դրամ
Նկարագիր
Արյան տվյալ անալիզով որոշվում է Chlamydia trachomatis-ի՝ քլամիդիայի հարուցչի նկատմամբ իմունոգոլոբուլինների (IgG) մակարդակը որոշելու համար:
Քլամիդիայի նկատմամբ IgG հակամարմինները իմունային համակարգի կողմից սկսում են արտադրվել վարակի հետ շփվելուց 15-20 օր հետո և առկա են հիվանդության ողջ ընթացքում, ինչպես նաև երկար ժամանակ վերականգնվելուց հետո: Այսպիսով, տվյալ անալիզի օգնությամբ կարելի է հայտնաբերել ինչպես ներկայում, այնպես էլ անցյալում տարած հիվանդությունը:
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ