Վիտամին D
12000 դրամ
Նկարագիր
Վիտամին D-ն ճարպային լուծվող վիտամին է, կալցիում-ֆոսֆորի նյութափոխանակության կարգավորիչ։
Վիտամին D-ի հիմնական գործառույթները կապված են կալցիումի և ֆոսֆորի հոմեոստազի պահպանման, ոսկրային հյուսվածքի հանքայնացման գործընթացների իրականացման հետ:
Վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկորներում կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակության խանգարմանը: Հղիության ընթացքում վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել պտղի աճի և զարգացման հետաձգմանը:
Մեթոդ
Երակային արյուն Clot-Activator
Կենսանմուշ
ԻՔԼԱ (ICLA)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
12000 դրամ