Ալֆա-ֆետոպրոտեին/հղիության մարկեր (AFP)
6000 դրամ
Նկարագիր
Ալֆա-ֆետոպրոտեինը (AFP) գլիկոպրոտեին է, որը նորմայում արտադրվում է հղիության ժամանակ պտղի լյարդի և դեղնուցապարկի բջիջների կողմից: Հղի կնոջ արյան մեջ AFP-ի մակարդակը բարձրանում է 10-րդ շաբաթից։ AFP-ի շեղումը մոր արյան մեջ կարող է լինել պտղի զարգացման պաթոլոգիայի նշան: AFP-ն մտնում է «եռակի թեստի» կամ «երկրորդ սքրինինգի» մեջ՝ հղիության 14-20 շաբաթում, ազատ էստրիոլի և β-hCG-ի հետ համատեղ, որոնց արդյունքներով հայտնաբերվում են քրոմոսոմային անոմալիաներ և պտղի զարգացման պաթոլոգիաներ:
Մեծահասակ հիվանդների մոտ AFP-ի մակարդակի աճը կարող է կապված լինել տարբեր հիվանդությունների հետ (սովորաբար այն բացակայում է կամ հայտնաբերվում է նվազագույն կոնցենտրացիայում): Մասնավորապես, ռեֆերենս ցուցանիշների գերազանցումը բնորոշ է լյարդի հիվանդություններին։ Եթե նորման զգալիորեն բարձր է, դա հաճախ վկայում է չարորակ նորագոյացության մասին: Սակայն ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է համալիր հետազոտություն՝ մեկ թեստի արդյունքները բավարար չեն։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ