T4 ազատ
6000 դրամ
Նկարագիր
Ազատ T4-ը ընդհանուր թիրոքսինի կենսաբանորեն ակտիվ մասն է, որը կարևոր դեր է խաղում նյութափոխանակության մեջ: Արագացնում է հիմնակական նյութափոխանակությունը և պերիֆերիկ հյուսվածքների կողմից թթվածնի սպառումը: Բարձրացնում է ջերմարտադրությունը: Հանդիսանում է հիմնական թեստ, որը նշանակվում է վահանաձև գեղձի գործառույթները հետազոտելու համար։ Ազատ T4-ի մակարդակը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ գնահատել վահանաձև գեղձի վիճակը, ուստի նախընտրելի է այդ նպատակով նշանակել ազատ T4 ֆրակցիան։
Ազատ T4-ի բարձր մակարդակը նկատվում է թիրեոտոքսիկոզի, հիպերթիրեոզի, մի շարք դեղամիջոցներ ընդունելու և համակարգային հիվանդությունների ժամանակ։
Ազատ T4-ի նվազեցված մակարդակը նկատվում է հիպոթիրեոզի և յոդի անբավարարության դեպքում:
Խորհուրդ է տրվում ազատ T4 արյան անալիզ նշանակել վահանաձև գեղձի այլ հորմոնների հետ համատեղ:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• բացառել ծխախոտի օգտագործումը 1-2 ժամ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24ժ առաջ
• համաձայնեցնել նշանակող բժշկի հետ՝ վահանաձև գեղձի հորմոնը հանձնելուց առաջ ընդունել, թե ոչ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ